Հայաստանը սեփականության իրավունքի պաշտպանության և արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Վերլուծություն |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «ՀՀ տնտեսական ազատության ինդեքս – 2026» զեկույցը։
Հայաստանը 2026թ.-ին 67.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) 176 երկրներ
ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։
Հայաստանը ներառված է «Եվրոպա» տարածաշրջանում, որի վարկանիշային աղյուսակում 44 երկրների
շարքում 28-րդն է: ՏԱԻ-ով Հայաստանը «Եվրոպա» տարածաշրջանի միջին գնահատականին զիջում
է 1.8 միավորով։
·
Համաձայն ՏԱԻ-ի մեթոդաբանության՝ 2026թ.-ին (արդեն 5
տարի շարունակ) Հայաստանը համարվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկիր: 2017թ.-ին Հայաստանը
ներառված էր «հիմնականում ազատ» երկրների խմբում:
·
Հայաստանը ՏԱԻ-ի 12 ենթաինդեքսներից 2-ի գծով համարվում
է տնտեսապես «ազատ» երկիր, 6-ի գծով՝ «հիմնականում ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ
ազատ», 2-ի գծով՝ «ճնշված»։ Ի դեպ, «ճնշված» դասակարգված երկու ենթաինդեքսների՝
«Սեփականության իրավունքի պաշտպանության» և «Արդարադատության արդյունավետության» գծով
Հայաստանի միավորները զգալիորեն ցածր են դրանց համաշխարհային միջին մակարդակներից։
«Ճնշված» դասակարգված երկու ենթաինդեքսներն էլ նույն՝ «Օրենքի գերակայություն» խմբից
են։ Հայաստանի վիճակն այդ խմբի գծով շարունակում է մնալ բոլոր խմբերից ամենաանբարենպաստը,
քանի որ խմբի վերջին՝ երրորդ ենթաինդեքսի՝ «Կոռուպցիայի բացակայության» արժեքն էլ
12 ենթաինդեքսների թվում 3-րդ ամենացածրն է։
«Ճնշված» դասակարգված
ենթաինդեքսներից առաջինը՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը», որը հաշվարկվում
է «մասնավոր (նյութական) սեփականության բռնագրավման ռիսկ», «մտավոր սեփականության պաշտպանվածության
մակարդակ» և «պայմանագրերի, սեփականության իրավունքի և օրենքների կիրառելիություն»
գործոնների հիման վրա, նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել է: Այսինքն՝ զեկույցը
նույնպես փաստում է այս ոլորտի զգալի հետընթացը։
Երկրորդ ենթաինդեքսը՝ «Արդարադատության արդյունավետությունը», հաշվարկվում է որպես
«դատական համակարգի անկախություն», «դատական գործընթացի որակ» և «հանրային ծառայությունների
որակի և քաղաքացիական ծառայության անկախության վերաբերյալ ընկալումներ» ցուցանիշների
միջին թվաբանական։ Այսինքն՝ Հայաստանի ենթաինդեքսի խիստ ցածր մակարդակը վկայում
է այս ուղղություններում ևս առկա լրջագույն խնդիրների մասին։ Ի դեպ, դատական համակարգի
ցածր արդյունավետությունն արդեն մի քանի տարի շարունակ, տարբեր ձևակերպումներով, նշվում
է որպես Հայաստանում տնտեսական ազատության առումով թույլ կողմ։
«Կարգավորումների
արդյունավետություն» խմբի «Աշխատանքի ազատություն» ենթաինդեքսը նախորդ տարվա համեմատ
չի փոխվել։ Այս հանգամանքը տարակուսելի է, քանի որ գործող բարձրաստիճան պետական
պաշտոնյաները շարունակ հայտարարում են, որ ենթաինդեքսի հաշվարկման կարևորագույն ցուցանիշներից
մեկը՝ աշխատանքի արտադրողականությունը, վերջին տարիներին շեշտակիորեն աճել է։ Ի դեպ,
ենթաինդեքսի հաշվարկման համար օգտագործվող մնացած ցուցանիշները, որոնց մեծություններն
ամրագրված են օրենսդրորեն, դիտարկվող ժամանակահատվածում չեն փոխվել։
Վերլուծությունն ամբողջությամբ
հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/ALAh1։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/04/16 18:17
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
Սահմանեք փոքր, իրատեսական նպատակներ և աստիճանաբար զարգացեք։
Վերլուծություն | 2026/04/16 17:42
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
Դրական փոփոխությունները թիմում պատահական չեն լինում։
Վերլուծություն | 2026/04/13 18:26
Որոշումների արվեստը անորոշության պայմաններում․ հաջողության բանաձև
Անորոշությունը չի կարելի վերացնել, բայց կարելի է կառավարել։
Վերլուծություն | 2026/04/13 17:17
«Հաղթողը վերցնում է ամեն ինչ». ինչու է կարևոր դիվերսիֆիկացիան
Դիվերսիֆիկացիան չի վերացնում ռիսկը, բայց այն դարձնում է կառավարելի։
Վերլուծություն | 2026/04/08 18:22
Հաղորդակցություն, որը դուրս է ստանդարտ շրջանակներից․ ինչպես շփվել գործընկերների հետ
Շատերը խոսում են, բայց քչերն են իրականում լսում։
-
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57 -
Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ
2026/04/17/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.