ABNews

Ինչու են աճել երկրորդային բնակարանների գները Երևանում այս ամռանը

Վերլուծություն | 2026/10/14 12:28

Ինչու են աճել երկրորդային բնակարանների գները Երևանում այս ամռանը

Հայաստանում երկրորդային անշարժ գույքի գները վերջին ամիսներին իսկապես աճել են։ Նկատվում է բարձր պահանջարկ, ինչը, բնականաբար, ուղղակիորեն ազդում է բնակարանների արժեքի վրա, գրում է Метры в драмах տելեգրամյան ալիքը։ Սակայն կա ևս մեկ կարևոր գործոն, որը շատերը հաշվի չեն առնում, մինչդեռ այն ևս էական ազդեցություն ունի գնագոյացման վրա։

Խնդիրն այն է, որ նույն List.am կայքում բնակարանների արժեքը գրեթե միշտ նշվում է ԱՄՆ դոլարով․ ավանդաբար շուկան կողմնորոշվում է այս արտարժույթով, թեև իրական գործարքները կատարվում են ՀՀ դրամով։ Իսկ դրամը վերջին կես տարվա ընթացքում նկատելիորեն ամրապնդվել է։

Թվերի վերլուծություն․

  • Եթե ապրիլի 1-ին 1 դոլար արժեր 377,23 դրամ,

  • Ապա այսօր այն արդեն 361,73 դրամ է։

Սա նշանակում է, որ դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ շուրջ 4,3%-ով։

Ինչպե՞ս է սա ազդում գների վրա (Օրինակ)

  • Ապրիլին 100,000 դոլար արժողությամբ բնակարանը համարժեք էր 37,7 մլն դրամի։

  • Այսօր, նույն 37,7 մլն դրամը ստանալու համար սեփականատերը ստիպված է բնակարանի գինը սահմանել արդեն 104,300 դոլար։

Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ բնակարանը թանկացել է ավելի քան 4%-ով, թեև փաստացի դրա արժեքը դրամով ընդհանրապես չի փոխվել։

Բնականաբար, սա չի նշանակում, թե գների ամբողջ աճը պայմանավորված է բացառապես արտարժութային տատանումներով։ Աճող պահանջարկն իրոք առկա է և իր ազդեցությունն է թողնում շուկայի վրա։

Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ դոլարով արտահայտված գների աճի մի մասը կապված է ոչ թե անշարժ գույքի իրական թանկացման, այլ ազգային արժույթի ամրապնդման հետ։ Սա հատկապես ակնառու է, երբ վաճառողը նպատակադրված է ստանալ դրամային որոշակի գումար կամ պլանավորում է ձեռք բերել հաջորդ գույքը, որի գինը նույնպես կապված է դոլարի փոխարժեքի հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը