Հայաստանի հանրապետության քաղաքացիական ավիացիան 92 տարեկան է
Լուրեր |
Հայաստանի հանրապետության քաղաքացիական ավիացիան 92 տարեկան է
«Երբ երկինքը վերածվում է մեր աշխատավայրի, իսկ հեռավորությունը՝ մեր մասնագիտության, մենք հստակ գիտակցում ենք ավիացիայի արժեքը մեր հայրենիքի համար»,- Քաղավիացիայի կոմիտեի պաշտոնական սոցցանցում հրապարակվել է շնորհավորական ուղերձ՝ նվիրված ոլորտի 92-ամյակին։
«1933 թվականին հիմնադրվեց հայկական ավիացիայի առաջին երթուղին՝ Երևան-Թբիլիսի ուղղությամբ։
Պատվով և հպարտությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 92-ամյա փառավոր ճանապարհը։
92 տարի՝ լի նվիրվածությամբ, մասնագիտական վարպետությամբ և անսահման հավատարմությամբ։ 92 տարի, որի ընթացքում հայկական ավիացիան վերածվել է մեր ազգային հպարտության խորհրդանիշի, երկրի տնտեսական զարգացման և միջազգային կապերի ամրապնդման հիմնասյուներից մեկի։
Երախտագիտությամբ ենք հիշում յուրաքանչյուրին, ով իր ծառայությամբ նպաստել է հայկական ավիացիայի կայացմանն ու զարգացմանը. մեր վետերաններին, ովքեր հիմք են դրել և տասնամյակներ շարունակ ապահովել են ոլորտի կայուն աճը։ Մեր ներկա սերնդի մասնագետներին, ովքեր իրենց անվրդով աշխատանքով, բարձրակարգ որակավորմամբ և անսասան պատասխանատվությամբ ապահովում են թռիչքների անվտանգությունը և ծառայությունների բարձր չափանիշները։ Մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կերտում են հայկական ավիացիայի ներկան և ապագան։
Հայկական ավիացիան մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ազգային հպարտությունը։
Վստահ ենք, որ միասնաբար կշարունակենք զարգացնել և ամրապնդել մեր ավիացիայի դիրքերը միջազգային ասպարեզում, կապահովենք նրա կայուն աճը և կփոխանցենք հաջորդ սերունդներին՝ ավելի ուժեղ և հզոր։
Թող մեր երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ մեր թևերը՝ ամուր:
Շնորհավոր»,- նշված է ուղերձում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․