Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համար
Լուրեր |
Գաստրոնոմիական մշակութային ժառանգության պահպանման, կայուն տարածքային զարգացման և համայնքահեն տնտեսական դիմակայունության շնորհիվ Հայաստանը միացել է «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան» հարթակին՝ որպես 2028 թվականի մրցանակի թեկնածու։
Հայաստանը Կովկասի տարածաշրջանից առաջինն է, որը դիմել է այս միջազգային ճանաչմանը, որը համակարգվում է Գաստրոնոմիայի, մշակույթի, արվեստների և զբոսաշրջության միջազգային ինստիտուտի (IGCAT) կողմից։ Հարթակին միանալով՝ Հայաստանը դառնում է այն տարածաշրջանների գլոբալ ցանցի մաս, որոնք սնունդն ու գաստրոնոմիան դիտարկում են որպես ինքնության ձևավորման, սոցիալական համախմբման, կրթության և պատասխանատու զբոսաշրջության հզոր շարժիչ ուժեր։
Որպես «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» թեկնածու՝ Հայաստանը պարտավորվում է համագործակցել հարթակի մյուս տարածաշրջանների հետ՝ խթանելու կայուն սննդային համակարգերը, ամրապնդելու տեղական արժեքային շղթաները, աջակցելու սննդային կրթությանն ու հետազոտություններին, զորեղացնելու երիտասարդներին և ստեղծարար ոլորտները, ինչպես նաև դիրքավորելու գաստրոնոմիան որպես միջմշակութային երկխոսության և ներառական զարգացման գործիք։
Հայաստանի թեկնածությունն ընդգծում է խոհարարական ժառանգությունը, որը ձևավորվել է հազարամյակների գյուղատնտեսական գիտելիքի, բազմազան լանդշաֆտների և խորապես արմատավորված սննդային ավանդույթների շնորհիվ։ Լեռնային տեռուարներից և վայրի բաղադրիչներից մինչև հացթխման մշակույթ, պահպանման տեխնիկաներ, հյուրընկալության ծեսեր ու տոնական խոհանոց. հայկական գաստրոնոմիան մարմնավորում է հողի, մշակույթի և համայնքի ամուր կապը։ Այս սննդային ավանդույթները շարունակաբար կարևոր դեր են խաղում գյուղական կենսապահովման, սերնդեսերունդ գիտելիքի փոխանցման և տեղական ինքնության պահպանման գործում։
Թեկնածությունն աջակցվում է բազմազան և համագործակցային շահակիցների ցանցի կողմից, որը միավորում է փորձառություն բնապահպանական գործունեության, տեղական ինքնակառավարման, զբոսաշրջության, կրթության և հյուրընկալության ոլորտներից։
Միանալով «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան» հարթակին՝ Հայաստանը ներկայացնում է առաջադեմ տեսլական, որը գաստրոնոմիան դիտարկում է ոչ միայն որպես ժառանգություն, այլ որպես կենդանի համակարգ, որը կարող է արձագանքել կայունության, կրթության և տարածքային համախմբման ժամանակակից մարտահրավերներին։
2028 թվականի թեկնածությունն ապահովում է միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը, ստեղծարարությունը և կայուն, ներառական ու ապագային ուղղված սննդային համակարգերի ձևավորման հանդեպ հանձնառությունը՝ միաժամանակ ամրապնդելով համագործակցությունը ինստիտուտների, համայնքների և գաստրոնոմիական ոլորտի միջև։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչ օգուտ կարող է քաղել Վրաստանը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից
2026/03/06/ 16:03 -
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով
2026/03/06/ 15:56 -
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ