Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է
Լուրեր |
Հարցն առնչվում է երկու խումբ անձանց։
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են փոխադարձաբար ճանաչել միմյանց վարորդական վկայականները։
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ հարցն առնչվում է երկու խումբ անձանց՝ ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող և բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող քաղաքացիներին։
«Ոչ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների պարագայում թեթև մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ տրված վարորդական վկայականներով իրենց օրինական գտնվելու ժամկետով փոխադարձաբար ճանաչում են միմյանց վարորդական վկայականները, և ԱՄԷ քաղաքացիները կարող են ազատ կերպով վարել ՀՀ տարածքում։
Մեր քաղաքացիների պարագայում օրինական գտնվելու ժամկետով ԱՄԷ-ում B կարգի (թեթև մարդատար ավտոմոբիլներ) և D1 կարգի (փոքր ավտոբուս՝ մինչև 16-տեղանոց տրանսպորտային միջոց) վարորդական վկայականներով կարող են ազատ երթևեկել։ Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայական տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրությամբ տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքին՝ B-ի պարագայում՝ 18 տարեկանը, D1-ի պարագայում՝ 21 տարեկանը»,-ասաց Ղազարյանը։
Իսկ եթե անձինք բնակության նպատակով, այսինքն՝ կացության կարգավիճակի ձեռք բերման հիմքով գտնվում են մեկը մյուսի տարածքում, ապա կարող են դիմել և վարորդական վկայական ստանալ՝ ազատված լինելով տեսական և գործնական քննություններից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․