Հայաստանն ու Թուրքիան քննարկում են ուսանողների համար կրթաթոշակների ծրագիր
Լուրեր |
Երևանն ու Անկարան արդեն ունեն մի շարք պայմանավորվածություններ։
Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ԱԳՆ 2025 թվականի գործունեության զեկույցը։
Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է ակտիվ և խոստումնալից երկխոսություն, որն աստիճանաբար զարգանում է տարբեր ուղղություններով։
Նա հիշեցրել է, որ Երևանն ու Անկարան արդեն ունեն մի շարք պայմանավորվածություններ, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Միրզոյանը նաև նշել է, որ 2025 թվականի ընթացքում երկու երկրների պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և շփումներ, ինչը վկայում է հարաբերությունների դինամիկ զարգացման մասին։
Կրթաթոշակային ծրագրի քննարկումը դիտարկվում է որպես հնարավոր նոր քայլ՝ կրթական և հումանիտար համագործակցության խորացման ուղղությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները