Հայաստանն ու Վրաստանը քննարկել են առևտրի, տարանցման և զբոսաշրջության զարգացման հարցեր
Լուրեր |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։
Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունն ու փոխշահավետ զարգացման հանձնառությունը։
«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների», - նշել է Գևորգ Պապոյանը։
Քննարկման առանցքում եղել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, բեռների անխոչընդոտ տարանցման ապահովումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացումը։
Կողմերը կարևորել են նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը՝ մասնավորապես B2B ձևաչափով հանդիպումների խթանման միջոցով։
Հանդիպման ավարտին նախարարները վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/20 20:00
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/20 19:56
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
-
Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում
2026/04/20/ 20:02 -
Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
2026/04/20/ 20:00 -
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
2026/04/20/ 20:00 -
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
2026/04/20/ 19:56 -
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
2026/04/20/ 19:55 -
Եվրամիությունը գործարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման վերջնական ընթացակարգը
2026/04/20/ 19:53 -
Համաշխարհային անկայունությունն այլևս բացառություն չէ. Hermès-ի ղեկավարի գնահատականը
2026/04/20/ 19:46 -
Ապրիլի 20-ի բիզնես լուրերը
2026/04/20/ 19:19 -
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին
2026/04/20/ 17:50 -
Մարդանման ռոբոտը կիսամարաթոնում գրանցել է մարդկանցից արագ արդյունք
2026/04/20/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.