Apple-ի բաժնետոմսերը վերջին առևտրային նստաշրջանի ընթացքում գրանցել են 1.67% անկում՝ նախորդ օրվա փակման մակարդակի համեմատ։ Նվազագույն կետում արժեթղթերի գինը նվազել է մինչև 310.67 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց։
Ավելի ուշ անկման տեմպը որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 1.32%, իսկ բաժնետոմսերի առևտուրն ընթացել է 312.07 դոլարի սահմաններում։
Արժեթղթերի էժանացումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում անցկացվող ընկերության նոր մշակումների շնորհանդեսի ֆոնին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ միջոցառումն ուներ նաև առանցքային այլ նպատակ. հանրությանը ներկայացնել Apple-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսին։ Նա պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Թիմ Քուկին, որն ստանձնել է տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը։
Թիմ Քուկի ղեկավարման տարիներին Apple-ի տարեկան հասույթը մոտեցել է 500 միլիարդ դոլարի ցուցանիշին, իսկ ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 2300%-ով։
Հուլիսին Apple-ը դարձավ աշխարհում երկրորդ ընկերությունը՝ Nvidia-ից հետո, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 5 տրիլիոն դոլարի շեմը։


