Apple-ը թողարկել է iOS 27 օպերացիոն համակարգը, որը ներառում է iPhone-ի մի շարք նոր հնարավորություններ և բարելավումներ։ iOS 27-ը հասանելի է iPhone 11 և ավելի նոր մոդելների համար։ Թարմացումը ներբեռնելու համար անհրաժեշտ է մտնել Settings → General → Software Update և ընտրել Download and Install։
Նորույթներից է արհեստական բանականությամբ Siri-ի թարմացված տարբերակը, որն ավելի լայն հնարավորություններ է ստացել։ Բարելավվել են նաև Safari-ն, Home, Calendar և Phone հավելվածները։
Թարմացվել են հասանելիության և երեխաների անվտանգության գործիքները, ավելացվել են Genmoji-ի ստեղծման նոր հնարավորություններ։ Liquid Glass-ի դիզայնն այժմ հնարավոր է կարգավորել հատուկ սահիկի միջոցով։ Բարելավումներ են կատարվել նաև Mail-ի, Photos-ի և Spotlight-ի որոնման համակարգերում։


