Apple-ի եռամսյակային հասույթը կազմել է 109.4 մլրդ դոլար՝ գերազանցելով կանխատեսված 108.65 մլրդ դոլարը, իսկ մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը հասել է 2.02 դոլարի։ Amazon-ի հասույթը կազմել է 200.6 մլրդ դոլար՝ կանխատեսված 196.47 մլրդ դոլարի դիմաց։ Ընկերության արդյունքներին աջակցել են AWS ամպային ծառայության և գովազդային բիզնեսի աճը, ինչից հետո Amazon-ի բաժնետոմսերը հետբորսայական առևտրում թանկացել են ավելի քան 8%-ով։
Արդյունքները հրապարակվել են այն պահին, երբ ներդրողները ավելի խիստ են գնահատում տեխնոլոգիական ընկերությունների՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների վրա հսկայական ծախսերը։ Այս մտահոգությունների պատճառով վերջերս ճնշման տակ էին հայտնվել Tesla-ի, Meta-ի և Nvidia-ի բաժնետոմսերը։ Apple-ը, հակառակը, դիտարկվում է որպես ավելի անվտանգ ակտիվ․ ընկերության բաժնետոմսերն այս տարի աճել են շուրջ 23%-ով։ Սա նաև Թիմ Քուքի վերջին եռամսյակային հաշվետվությունն էր՝ Apple-ը 15 տարի ղեկավարելուց հետո․ նրան կփոխարինի Ջոն Թերնուսը։

