ԱՄՆ-ը չեղարկել է Իրանի կողմից նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվությունը, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հետ է կանչում իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը՝ Օրմուզի նեղուցում տանկերների վրա հարձակումների պատճառով։
Երեքշաբթի Իրանի կողմից իրենց տանկերների գնդակոծման մասին հայտարարել են Սաուդյան Արաբիան և Կատարը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այդ հարվածները անվանել է «լիովին անընդունելի»։
Պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը, այսինքն՝ Իրանին նավթ արդյունահանելու, վաճառելու և գնորդներին մատակարարելու թույլտվությունը, այն քայլերից էր, որոնք ներառված էին խաղաղության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում, որը ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել էին հունիսին։
Հուշագիրը դիտարկվում էր որպես խաղաղության համաձայնագրին տանող քայլ, որի շուրջ կողմերը ներկայումս բանակցություններ են վարում։

