Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում Meta տեխնոլոգիական ընկերության վրա՝ պահանջելով կամավոր հիմունքներով դաշնային փորձաքննության տրամադրել վերջինիս արհեստական բանականության (ԱԲ) մոդելները։
Կառավարության նպատակն է գնահատել համակարգերի հնարավորությունները և բացահայտել հնարավոր անվտանգային խոցելիությունները։
Մինչ այժմ Meta-ն մնում է ԱԲ մշակող միակ խոշոր ամերիկյան ընկերությունը, որը դեռևս համաձայնագիր չի կնքել իր մոդելները դաշնային կառույցներին նման ստուգումների համար տրամադրելու վերաբերյալ։

