ABNews

ԱՄՆ-ը 60 օրով կասեցրել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

Լուրեր | 2026/06/23 12:30

ԱՄՆ-ը 60 օրով կասեցրել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

ԱՄՆ-ն 60 օրով կասեցրել է այն պատժամիջոցների գործողությունը, որոնք տասնամյակներ շարունակ արգելում էին իրանական նավթի և նավթամթերքի առևտուրն իրականացնել ամերիկյան դոլարով (USD)։ ԱՄՆ ֆինանսների նախարարության (OFAC) տրամադրած հատուկ լիցենզիան, որը գործելու է մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը, ֆինանսական և լոգիստիկ լայն պատուհան է բացում համաշխարհային էներգետիկ սեկտորի համար։

Ֆինանսական և լոգիստիկ հեղափոխություն Նոր կարգավորումներով օրինականացվում է իրանական նավթի ու նավթաքիմիական արտադրանքի արդյունահանման, փոխադրման և առևտրի դոլարով բանկային սպասարկումը (Banking Services) և ապահովագրությունը (Insurance)։

Սա նշանակում է երկու հեղափոխական փոփոխություն.

  1. Թեհրանին այլևս պետք չի գա ստվերային տնտեսության մեջ իր կողմից ստեղծված միջնորդների բարդ և ծախսատար շղթան։

  2. Իրանական նավթն այսուհետ կարելի է ներկրել ուղղակիորեն Իրանից ԱՄՆ՝ շրջանցելով ցանկացած երրորդ երկիր։

Օգոստոսի 17-ի հուշագիրը և գլոբալ պատժամիջոցների ապագան Այս քայլի իրավական հիմքը երկկողմ դիվանագիտության խոշոր հաջողությունն է։ Օգոստոսի 17-ին ստորագրված ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրում ներառված է ԱՄՆ-ի պաշտոնական պարտավորությունը՝ չեղարկելու Իրանի դեմ սահմանված «բոլոր տեսակի պատժամիջոցները»։

Հաշվի առնելով, որ Իրանի դեմ սահմանափակումները կուտակվել են երկար տարիների ընթացքում ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մակարդակով՝ ԱՄՆ-ն պարտավորվել է հասնել նաև այս միջազգային պատժամիջոցների ամբողջական չեղարկմանը։

Թեհրանի փոխադարձ քայլերը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Թեհրանն իր հերթին ստանձնել է կոնկրետ ռազմավարական երաշխիքներ։ Նույն 60 օրվա ընթացքում Իրանը պարտավորվել է.

  • Չփակել և ապահովել անվտանգ նավարկությունը Հորմուզի նեղուցում:

  • Անխոչընդոտ թույլատրել ԱԷՄԳ տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը