Amazon-ի եկամուտը գերազանցել է սպասելիքները, սակայն ներդրողներն անհանգստացած
Լուրեր |
Ընկերության մաքուր շահույթը կազմել է 18.2 միլիարդ դոլար։
2025 թվականի երկրորդ եռամսյակում Amazon-ը ներկայացրել է ակնկալություններից բարձր ֆինանսական արդյունքներ։ Ընկերության մաքուր շահույթը կազմել է 18.2 միլիարդ դոլար, ինչը 33 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը կազմել է 1.68 դոլար՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսած 1.33 դոլարը։ Եկամուտը նույնպես աճել է 13 տոկոսով՝ հասնելով 167.7 միլիարդ դոլարի՝ կրկին գերազանցելով կանխատեսված 162.2 միլիարդը։
Աճ է գրանցվել ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների վաճառքում։ Ապրանքների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 68.2 միլիարդ դոլար՝ աճելով 10.8 տոկոսով, իսկ ծառայություններից՝ 99.5 միլիարդ, աճը՝ 15.1 տոկոս։ Հյուսիսային Ամերիկայում առցանց վաճառքից եկամուտը կազմել է 100.1 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով 11 տոկոս աճով, իսկ միջազգային շուկաներում՝ 36.8 միլիարդ դոլար՝ 16 տոկոս աճով։
Amazon Web Services-ի եկամուտը կազմել է 30.9 միլիարդ դոլար՝ տարեկան աճը 17.5 տոկոս է։ Վերլուծաբանները սպասում էին 30.8 միլիարդ։ Գովազդային բիզնեսից եկամուտը հասել է 15.69 միլիարդ դոլարի, ինչը 23 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Սա նույնպես գերազանցել է վերլուծաբանների՝ 14.9 միլիարդ դոլարի կանխատեսումը։
Չնայած դրական ցուցանիշներին՝ Amazon-ի բաժնետոմսերը կտրուկ էժանացել են։ Պատճառը ընկերության երրորդ եռամսյակի համար ներկայացրած գործառնական շահույթի կանխատեսումներն են, որոնք ներդրողներին չեն գոհացրել։ Ընկերությունը սպասում է 174-179.5 միլիարդ դոլար եկամուտ և 15.5-20.5 միլիարդ դոլար գործառնական շահույթ։ Վերլուծաբանների կանխատեսումները ավելի բարձր են՝ համապատասխանաբար 173.27 միլիարդ և 19.4 միլիարդ դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․