AI-ը սահմանափակում է երիտասարդների զբաղվածության շուկան
Լուրեր |
AI-ը վտանգավոր է այն ոլորտների համար, որտեղ այն ավտոմատացնում է մարդկանց աշխատանքը, ոչ թե օգնում կատարել այն ավելի արդյունավետ։
Սթենֆորդի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արհեստական բանականության (AI) արագ զարգացումը ոչ միայն փոխում է աշխատաշուկան, այլև կրճատում աշխատատեղերը, հատկապես, երիտասարդների շրջանում։
Ուսումնասիրությունն ընդգրկել է 2021-2025թթ․ ժամանակահատվածը։ Այս ընթացքում ընդհանուր աշխատատեղերն աճել են, սակայն 22-25 տարեկան աշխատողների զբաղվածության աճը կանգ է առել դեռևս 2022-ի վերջին՝ հենց այն ժամանակ, երբ լայն տարածում գտավ ChatGPT-ն և AI գործիքների նոր սերունդը։
Ուսումնասիրության գլխավոր եզրակացությունը հստակ է․ AI-ը վտանգավոր է այն ոլորտների համար, որտեղ այն ավտոմատացնում է մարդկանց աշխատանքը, ոչ թե օգնում կատարել այն ավելի արդյունավետ։ Իսկ այն մասնագիտություններում, որտեղ AI-ը լրացնում է մարդկանց հմտությունները, աշխատատեղերը պահպանվել կամ նույնիսկ աճել են։
Սակայն լավ լուրեր ևս կան․ այն մասնագիտություններում, որտեղ AI-ը օգնում է աշխատողներին, ոչ թե փոխարինում նրանց, աշխատավարձերի վրա բացասական ազդեցություն չի նկատվել։ Բացի այդ, այն ոլորտները, որոնք ներառում են մարդկային շփում, խնամք, ֆիզիկական աշխատանք կամ ստեղծագործական մոտեցում, ավելի պաշտպանված են AI-ի ազդեցությունից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․