Ինչ է կատարվել Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, սակայն ընդգծում է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է լինի փոխադարձ։ Այս մասին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Երկկողմանի պատասխանատվություն. Ինչպես Հայաստանն է աջակցում Ադրբեջանին Նախիջևանի հետ ցամաքային կապ ստանալու հարցում, այնպես էլ Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստան-Իրան երկաթուղային կապը Նախիջևանի տարածքով։
Ուղղությունները. Դեսպանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային շարժ։
Ինչու է դա կարևոր Երասխի և Ջուղայի միջև երկաթուղային կապի վերականգնումը Հայաստանին թույլ կտա դառնալ ռազմավարական հանգույց՝ միմյանց կապելով Պարսից ծոցն ու Սև ծովը։


