Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար գործարկվել է ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգը
Լուրեր |
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար գործարկվել է ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգը:
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով:Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը մանրամասն ներկայացված է դիմորդի համար նախատեսված ուղեցույցում: Ըստ այդմ՝ նախևառաջ պետք է գրանցվել համակարգում. գրանցման ակտիվացումից հետո հնարավորություն կտրվի կատարել հետագա հաջորդական քայլերը.
Մուտք գործել fs.emis.am կայք, սեղմել «Մուտք» կոճակը: Կբացվի պատուհան՝ համակարգ մուտք գործելու կամ գրանցվելու համար։ Սեղմել «Գրանցում» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ, այնուհետև կրկնել արդեն իսկ մուտքագրած գաղտնաբառը (բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման)։
Տվյալները մուտքագրելուց հետո էկրանին կհայտնվի հաղորդագրություն՝ «Հաշիվը ակտիվացված է»:
Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի նամակ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից. եթե մուտքային նամակներում այն չգտնեք, ստուգեք նաև «Սպամ» բաժինը։
Սեղմել «Ակտիվացնել» կոճակը և մուտք գործեք ընդունելության համակարգի կայք։ Էկրանին կերևա հաղորդագրություն այն մասին, որ Ձեր հաշիվն ակտիվացված է, հետևաբար գրանցումն ավարտված է։
Օգտահաշիվ մուտք գործելու համար կայքի գլխավոր էջում անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը, այնուհետև նորից «Մուտք» դաշտը՝ մուտքագրելով այն տվյալները, որոնցով գրանցվել եք համակարգում:
Օգտահաշվի միջոցով հետագայում կարող եք հայտ ներկայացնել որևէ ուսումնական հաստատություն, հետևել դրա ընթացքին, իրականացնել այդ հայտի հետ կապված մի շարք գործողություններ՝ ըստ անհրաժեշտության փոխելով ընտրված բուհը, մասնագիտությունը, գաղտնաբառը և այլն։
Ընդունելության համար նախատեսված տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է մուտքագրել պարտադիր համարվող բոլոր տվյալները, կցել պահանջվող փաստաթղթերը՝ ամեն դաշտից հետո պարտադիր սեղմելով «Պահպանել» կոճակը։ Լրացված հայտը պահպանվում է դիմորդի անձնական էջի «Հայտեր» բաժնում: Դիմորդը կարող է հայտը չեղարկել կամ խմբագրել:
fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:
Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն դիմորդի ուղեցույցում՝
Ինչպե՞ս գրանցվել օտարերկրյա դիմորդների ընդունելության համակարգում
Ինչպե՞ս կատարել ընտրությունը՝ ըստ մասնագիտության
Ինչպե՞ս ընտրել և դիմել բուհ
Ինչպես փոխել գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն
Ինչպե՞ս վերականգնել գաղտնաբառը
Ինչպե՞ս չեղարկել կամ խմբագրել հայտը
Դիմելու ժամկետներ
Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2025 թ. օգոստոսի 22-ը ներառյալ,
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ,
Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2025 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
անձնագրի պատճենը,
սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
միասնական քննությունների վկայագիր,
3x4 չափսի 4 լուսանկար,
ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն.
սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ. +374 10-599-647)
արտաքին կապերի բաժին (հեռ. +374 10-599-646)
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)
էլ. փոստ՝ [email protected]
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․