ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին
Լուրեր |
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի (ՀԹՀԱ) անդամ համընթաց թարգմանիչները մասնակցել են «Թարգմանության առանձնահատկություններն արտակարգ իրավիճակներում գենդերային հիմքով բռնությանն (ԳՀԲ) արձագանքող ծառայությունների մատուցման համատեքստում» դասընթացին, որը կազմակերպվել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի կողմից:
ՀԹՀԱ անդամ համընթաց թարգմանիչները, կարևորելով ինքնակրթությունը և մասնագիտական զարգացումը, մասնակցել են այս կարևոր դասընթացին՝ նպատակ ունենալով խորացնել իրենց գիտելիքները արտակարգ իրավիճակներում ԳՀԲ վերապրած անձանց հետ աշխատելու առանձնահատկությունների վերաբերյալ:
Երկժամյա դասընթացին մասնակիցները ծանոթացել են արտակարգ իրավիճակներում ԳՀԲ աճի պատճառներին, ԳՀԲ վերապրած անձանց կարիքների վրա հիմնված և մարդակենտրոն սկզբունքներին, ինչպիսիք են` անվտանգությունը, գաղտնիությունը, հարգանքը և խտրականության բացառումը:
Հատուկ ուշադրություն է դարձվել թարգմանիչների դերին և պատասխանատվությանը ԳՀԲ արձագանքող ծառայությունների մատուցման գործում: Քննարկվել են թարգմանության ընթացքում ծագող էթիկական դիլեմաները և այն հարցը, թե ինչպես կարող է թարգմանությունը պաշտպանել կամ վնասել ԳՀԲ վերապրած անձանց:

Դասընթացի կարևոր բաղադրիչներից էին նաև զգայուն թեմաների թարգմանության հիմնական սկզբունքները՝ ճիշտ տոնայնություն, համապատասխան արտահայտություններ, չեզոքություն, գենդերային և մշակութային նկատառումներ:
Ծրագրի շրջանակներում անդրադարձ է եղել նաև այն իրավիճակներին, երբ ԳՀԲ վերապրած անձը թարգմանության ընթացքում բարձրաձայնում է բռնության մասին: Թարգմանիչները ծանոթացել են քայլ առ քայլ արձագանքի ալգորիթմին, իրենց անելիքներին և մասնագիտական սահմանափակումներին:
Դասընթացն անդրադարձել է նաև թարգմանիչների բարօրությանը՝ ապրումակցային տրավմայի ճանաչմանը, հասանելի աջակցության մեխանիզմներին և ինքնահոգածության կարևորությանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով