Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։
Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի այստեղ կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում ՊԵԿ գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին և այլն։
Ի դեպ, համառոտագրում կարելի է գտնել նաև տարբեր երկրներում հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական և վարչարարական նոր նախաձեռնությունների համառոտ նկարագրերը։

