Կամչատկայում 8.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Լուրեր |
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով նաև ցունամի է եղել։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բոլոր առափնյա տարածքները, մինչև Կալիֆոռնիա, ստացել են մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին նախազգուշացում։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։Կամչատկայի արևելյան ափին 3-4 մետր բարձրությամբ ալիքներ են հասել։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է ցունամին հեղեղում ափին գտնվող գործարանը։
8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկուց մոտ 150 կմ հեռավորության վրա, օջախը՝ 17 կմ խորության վրա։ Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ամբողջ ափի երկայնքով։
Ավելին, ԱՄՆ-ի Ցունամիի մասին նախազգուշացման կենտրոնը հայտարարել է, որ ալիքները կարող են հասնել նաև Հարավային Ամերիկայի ափերին՝ մինչև Էկվադոր և Չիլի։
Սեյսմոլոգների խոսքով՝ սա 1952 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո տարածաշրջանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն է, երբ Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում զոհվել էր առնվազն 2000 մարդ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․