Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ BOLD LLC(Bold.com – ռեզյումե ստեղծելու հարթակ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես հայտնել է։
Արտահոսքի ամսաթիվը՝ 2023 թ. մարտի 10
Հայտնաբերվել է՝ 2025 թ. հուլիսի 12
Տուժած անձանց թիվը ՀՀ-ից՝ 382 օգտատեր
Ի՞նչ տվյալներ են արտահոսել
Հարթակում ստեղծված և պահված ռեզյումեներ՝ որպես ստատիկ ֆայլեր։ Դրանք չեն ապահովում մուտք օգտատերերի հաշիվներին կամ գաղտնաբառերին, սակայն կարող են պարունակել՝
Անձնական նույնացուցիչներ
Կոնտակտային տվյալներ
Աշխատանքային փորձ
Կրթության մասին տեղեկություններ և այլ տվյալներ
Խորհուրդներ օգտատերերին
Վերանայել Bold.com հարթակում պահվող տվյալները
Զգուշանալ ինքնության գողության կամ տվյալների չարաշահման հնարավոր փորձերից
Հարկ եղած դեպքում դիմել տվյալների պաշտպանության մարմիններին
Հիշեցում․ Լինելով զգոն ու տեղեկացված՝ կարող եք պաշտպանել ձեր անձնական տվյալները։

