Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար
Լուրեր |
Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար
Սևանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենթորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել մեր աշխարհը։
Summit-ի մասնակիցները ոչ միայն ներկայացնում են իրենց նախագծերը, այլև մասնակցում սեմինարների, մաստեր-կլասերի ու մտքերի փոխանակության թեմատիկ զրույցների։
Ստարտափերների համար բանախոսեց Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։ Նա ներկայացրեց կորպորատիվ ֆինանսների կառավարման, ներդրողների հետ բանակցությունների հմտությունների և բիզնեսի արդյունավետ կառավարման կարևորագույն կողմերը։
Ստյոպա Զաքինյանի փորձը և գործնական խորհուրդները դարձան կարևոր ուղեցույց երիտասարդների համար, ովքեր նոր են սկսել իրենց բիզնես ճանապարհը։
«Ստարտափերների համար կարևոր է իրենց նախագծերի շահութաբերության գնահատումը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այս կետին, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել իրենց բիզնեսը և հետագայում ճիշտ բանակցեն ներդրողների հետ։ Այս կարճ զրույցի ընթացքում փորձեցինք ստարտափերներին տրամադրել հենց այս գիտելիքները, ապա կոնկրետ օրինակների միջոցով փորձեցինք այս ճանապարհը պրակտիկորեն ներկայացնել», - նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։
Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․