ԱՄՆ պետական պարտքի ցուցանիշը ռեկորդային է․ CBNC
Լուրեր |
ԱՄՆ-ի պարտքային շուկայի հենանիշ համարվող 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը ռեկորդ է սահմանել և հասել 14 տարվա նոր առավելագույնին։ Այս շաբաթ այն աճել է 23 բազային կետով ՝ ուրբաթ օրը հասնելով 4,25 տոկոսի, -հայտնում է CBNC-ն:
Միևնույն ժամանակ, 30-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որն առանցքային է հիփոթեքային տոկոսադրույքների համար, բարձրացել է 15 բազիսային կետով ՝ հասնելով 4,36 տոկոսի։ Երկամյա գանձապետարանի եկամտաբերությունն ընկել է չորս բազիսային կետով ՝ մինչև 4,57 տոկոս:
Պարտատոմսերն ու բաժնետոմսերն այս տարի կտրուկ անկում են ապրել, քանի որ կենտրոնական բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները ՝ աճող գնաճը մեղմելու համար: Դա առաջացրել է եկամտաբերության կտրուկ աճ և տատանողականություն։ Արդյունքում ներդրողները սկսեցին ներդրումներ կատարել դոլարում ՝ այն դիտելով որպես ապահով ակտիվ:
Այս ֆոնի վրա մյուս արժույթները սկսեցին նվազել: Լավ օրինակ է ճապոնական իենը: Հինգշաբթի ՝ հոկտեմբերի 20-ին, սակարկությունների ժամանակ ճապոնական արժույթի արժեքը դոլարի նկատմամբ իջել է ռեկորդային նվազագույնի և սահմանվել 32 տարվա նոր նվազագույնի։ Յենի փոխարժեքը հիմնականում նվազել է այն պատճառով, որ տեղական Կենտրոնական բանկի գերփափուկ դրամավարկային քաղաքականությունը հակասում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ագրեսիվ գործողություններին, որն ամեն ինչ անում է աճող գնաճը զսպելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/03 22:00
Մարտի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/03 19:19
Մարտի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 3-ի բիզնես լուրերը
2026/03/03/ 22:00 -
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․