Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Եվրոպայում գազի ճգնաժամը տեխնածին է, և Ռուսաստանը շարունակում է մնալ հուսալի մատակարար։
ABNews
Nord Stream-ի միջոցով մատակարարումները պետք է փոխարինել ջեռուցման ծախսերի խնայողությամբ․ ԵՀ ղեկավար
Լուրեր | 2022/06/21 07:43

Եվրախորհրդարանի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է Nord Stream-ի միջոցով մատակարարումները փոխարինել բնակարանների ջեռուցման վրա՝ նվազեցնելով մարտկոցների ջերմաստիճանը երկու աստիճանով: Այս մասին նա ասել է իսպանական El Diario թերթին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը կարևոր դեր են խաղում։
«Մենք արդեն կրճատել ենք ռուսական գազի մատակարարումները այս տարվա առաջին եռամսյակում 30%-ով»,- ասել է Դեր Լեյենը։
Նրա խոսքով, Եվրոպական խորհրդի վերջին նիստում որոշվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դիտարկել էլեկտրաէներգիայի շուկայի ամբողջական բարեփոխումը։ Քաղաքական գործիչը նշել է, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ են։ «Գլխավոր բացթողումները մենք կքննարկենք Յոթնյակի խմբի (G7) հաջորդ գագաթնաժողովում»,- ասել է ԵՀ ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Եվրոպայում գազի ճգնաժամը տեխնածին է, և Ռուսաստանը շարունակում է մնալ հուսալի մատակարար։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Եվրոպայում գազի ճգնաժամը տեխնածին է, և Ռուսաստանը շարունակում է մնալ հուսալի մատակարար։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
