Հունիսի առաջին կեսին Շոլցն ասել էր, որ երկիրը պետք է արագ և ապահով կերպով անկախություն ձեռք բերի ռուսական կողմից էներգամատակարարման ոլորտում, ինչպես նաև աջակցություն էր հայտնել Արևելյան Գերմանիային հակառուսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու հարցում։
ABNews
Անհրաժեշտ է պատրաստ լինել էներգակիրների գների աճին․ Շոլց
Լուրեր | 2022/06/25 06:27

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախազգուշացրել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին էներգիայի թանկացմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Հայտարարության տեքստը տարածել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը,- գրում է ՏԱՍՍ-ը։
«Շատ բաներ, որ մենք գնում ենք, թանկացել են։ Սնունդը, բայց հատկապես էներգիայի գները»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով, թանկացումները նկատելի են հանրապետության գազալցակայաններում։ Ջեռուցման վարձերը թանկացել են. վառելիքն ու ջեռուցման յուղը սկսեցին վաճառվել ավելի թանկ, քան մեկ տարի առաջ։
Միևնույն ժամանակ, կանցլերն ընդգծել է, որ իշխանությունները փորձում են հարթեցնել իրավիճակը և, օրինակ, օրենք են ընդունել, ըստ որի ՝ երաշխավորվում է գազապահեստարաններում ավելի շատ գազի ժամանակին պահեստավորումը։ Գերմանիայի ղեկավարությունն աշխատում է նաև ոչ միայն Ռուսաստանի միջոցով էներգառեսուրսներ գնելու հնարավորության վրա։
Հունիսի առաջին կեսին Շոլցն ասել էր, որ երկիրը պետք է արագ և ապահով կերպով անկախություն ձեռք բերի ռուսական կողմից էներգամատակարարման ոլորտում, ինչպես նաև աջակցություն էր հայտնել Արևելյան Գերմանիային հակառուսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու հարցում։
Հունիսի առաջին կեսին Շոլցն ասել էր, որ երկիրը պետք է արագ և ապահով կերպով անկախություն ձեռք բերի ռուսական կողմից էներգամատակարարման ոլորտում, ինչպես նաև աջակցություն էր հայտնել Արևելյան Գերմանիային հակառուսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու հարցում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
