Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ պարարտանյութերի պակասը շուկայում կբերի բերքատվության նվազման, իսկ դա կբարձրացնի գները։ Նա նաև ընդգծել է, որ դրա պատճառով սովը սպառնում է հիմնականում ամենաաղքատ երկրներում, և «դա ամբողջությամբ կլինի Միացյալ Նահանգների վարչակազմի և եվրոպական բյուրոկրատիայի խղճի վրա»:
ABNews
Ռուսաստանը պատրաստ է ավելացնել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը․ Պուտին
Լուրեր | 2022/06/17 12:03

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է զգալիորեն մեծացնել սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարումները համաշխարհային շուկա։
Նրա խոսքով ՝ առաջնահերթությունը լինելու են Աֆրիկայի եւ Մերձավոր Արևելքի երկրները։ Պուտինն ընդգծել է, որ հաջորդ տարի Ռուսաստանը հացահատիկի մատակարարումների ծավալը կհասցնի 50 մլն տոննայի։ Երկրի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային շուկաների հավասարակշռմանը։
«Իհարկե, մենք ողջունում ենք այս հարցի շուրջ երկխոսության բաց լինելը ՄԱԿ-ի գործընկերների կողմից, ովքեր հասկանում են պարենային գլոբալ խնդրի հրատապությունը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Իր ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է նաև, որ այժմ համաշխարհային հանրության կարևորագույն խնդիրն է «համաշխարհային շուկայի համար պարենային ապրանքների ավելացումը»։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ պարարտանյութերի պակասը շուկայում կբերի բերքատվության նվազման, իսկ դա կբարձրացնի գները։ Նա նաև ընդգծել է, որ դրա պատճառով սովը սպառնում է հիմնականում ամենաաղքատ երկրներում, և «դա ամբողջությամբ կլինի Միացյալ Նահանգների վարչակազմի և եվրոպական բյուրոկրատիայի խղճի վրա»:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ պարարտանյութերի պակասը շուկայում կբերի բերքատվության նվազման, իսկ դա կբարձրացնի գները։ Նա նաև ընդգծել է, որ դրա պատճառով սովը սպառնում է հիմնականում ամենաաղքատ երկրներում, և «դա ամբողջությամբ կլինի Միացյալ Նահանգների վարչակազմի և եվրոպական բյուրոկրատիայի խղճի վրա»:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
