Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան պայմանավորվել են մոտ ապագայում արգելել ոսկու ներկրումը Ռուսաստանից։
ABNews
ԱՄՆ-ն առաջարկել է արգելել Ռուսաստանից ոսկու արտահանումը․ Օլաֆ Շոլց
Լուրեր | 2022/06/27 07:22

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանից Եվրոպա ոսկու արտահանումն արգելելու ԱՄՆ առաջարկը պետք է քննարկվի Եվրամիությունում, այլ ոչ թե Յոթնյակի խմբում (G7): Այս մասին նա հայտարարել է ZDF հեռուստաալիքի եթերում,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկում ենք այդ հարցը, բայց այն պետք է քննարկվի նաև ԵՄ-ի շրջանակներում, այնպես որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը G7-ը չի կայացնում»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա նաև նշել է, որ հակառուսական պատժամիջոցները մշտապես «կբարելավվեն», և դա պետք է սպասի Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը։
Հունիսի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ G7 երկրները արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրա։ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կարծիքով ՝ G7 երկրների ՝ Ռուսաստանից ոսկի ներկրելուց հրաժարվելը նրան կզրկի մոտ 19 միլիարդ դոլարից։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան պայմանավորվել են մոտ ապագայում արգելել ոսկու ներկրումը Ռուսաստանից։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան պայմանավորվել են մոտ ապագայում արգելել ոսկու ներկրումը Ռուսաստանից։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
