Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ հայտնի կդառնա մրցույթում հաղթած ընկերությունը: Այս մասին տեղեկացրեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության այսօրվա նիստին:
Նա ասաց, որ նախագիծը նախատեսում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին տրամադրել նոր նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր: Նախագիծը կարգավորում է երկրորդ բուն մրցութային փուլին վերաբերող հարցերը, որպեսզի գործընթացը ավելի որակյալ իրականացվի և ընտրվի լավագույն մատակարարը, որը կկարողանա ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրի մեկնարկին շուկայի ուսումնասիրություն է իրականացվել՝ հասկանալու, թե ինչ մատակարարներ կան և ինչ առաջարկներ կարող են տրամադրել: Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը և առաջին փուլը, որտեղ ընտրվել են որակավորված թեկնածուները: Այս փուլում 5 միջազգային առաջատար ընկերություններ հայտավորումներ են ներկայացրել, որոնք ունեն փորձառություն բիոմետրիկ անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ոլորտում:
Հայտերի գնահատման փուլում ընտրվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական: Ներկայում բանակցություններ են ընթանում, և մատակարարները առաջարկում են երկարաձգել քննարկումների փուլը՝ որպեսզի ՆԳՆ-ն ավելի հստակ ձևակերպի պահանջները:
Սարգսյանի խոսքով՝ երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացնեն մինչև ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը կորոշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին:
Նա նշեց, որ 2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում ծառայությունների մատուցումը կմեկնարկի, սակայն պետք է զգուշավոր լինել ժամկետների հետ կապված, քանի որ մրցույթի ընթացքում հնարավոր են բողոքարկումներ:
Փոխնախարարը հավելեց, որ սա կարևոր ուղղություն է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ, և նախատեսվող անվտանգության կանոնները կբավարարեն բարձր ստանդարտներին:
ABNews
Հայաստանում նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ կլինի
Լուրեր | 2024/08/08 06:58

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/09 13:56
Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. նախարար
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է թաղման նպաստի վճարման կարգին՝ նշելով, որ կարգը չի փոխվի:«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է նախարարը:

Լուրեր | 2026/11/09 12:55
Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տուգանքը կազմել է 5.4 մլն դրամ․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։«Մասնավորապես՝Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ համապատասխանաբար 1 հա և 2 հա մակերեսներով հողատարածքներ։Ընկերությ...

Լուրեր | 2026/11/09 12:53
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը:

Լուրեր | 2026/11/09 12:51
Զգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։Կիբեռոստիկանությունից հայտնում են՝ դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալ...

