Ներմուծման նոր սահմանափակումներ. ինչպե՞ս կազդի ձեր գնումների վրա
Լուրեր |
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել նվազեցնել առանց մաքսատուրքի ցամաքային սահմանով և փոստով ներմուծվող ապրանքների առավելագույն ծավալը:
Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ, սակայն այժմ այդ սահմանաչափերը կնվազեն՝ համապատասխանաբար մինչև 200 եվրո և 10 կգ:
Փոստային առաքումներով ներմուծվող ապրանքների անմաքս շեմը նույնպես իջեցվել է՝ մինչև 200 հազար դրամ և 31 կգ: Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։
Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: Այս փոփոխությունները չեն վերաբերում օդային տրանսպորտով ժամանող ուղևորներին, որոնց համար անմաքս շեմը դեռևս կպահպանվի 10 հազար եվրո և 50 կգ մակարդակում:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն, անմաքս շեմը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է վճարել ծանրոցների դեպքում արժեքի 15%-ը, բայց ոչ պակաս, քան 2 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար, իսկ ուղեբեռով ներմուծվող ապրանքների համար՝ արժեքի 30%-ը, բայց ոչ պակաս, քան 4 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․