ABNews

Իրանական Նոր Տարի․Իրանից Հայաստան օդային ճանապարհով կժամանի 3 հազարից ավելի իրանցի զբոսաշրջիկ

Լուրեր | 2022/03/21 13:53

Իրանական Նոր Տարի․Իրանից Հայաստան օդային ճանապարհով կժամանի 3 հազարից ավելի իրանցի զբոսաշրջիկ
Սպասվում է, որ Հայաստանում Նովրուզը նշելու համար Իրանից Հայաստան օդային ճանապարհով կժամանի 3 հազարից ավելի իրանցի զբոսաշրջիկ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով` արդեն մի քանի թռիչք իրականացվել է, օդանավերը գալիս են ծանրաբեռնված: Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։ Այցելություն է սպասվում նաև ցամաքային ճանապարհով, սակայն հատկապես Սյունիքի մարզում տեղացած առատ ձյունը մեծ դժվարություն է ստեղծել: Ստեղծվել են արագ արձագանքման կենտրոններ՝ ճանապարհների առատ ձյունը մաքրելու, զբոսաշրջիկներին ժամանակավորապես հյուրանոցում տեղավորելու համար:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը