ABNews
«Գազպրոմը» հետաձգում է Nord Stream - Siemens-ի համար տուրբինի ներմուծումը. Reuters
Լուրեր | 2022/07/26 04:31

Տուրբինը, որը ռուսական «Գազպրոմին» անհրաժեշտ է «Հյուսիսային հոսքի» լիիրավ շահագործումը վերսկսելու համար, պատրաստ է առաքվել Ռուսաստանի Դաշնություն, սակայն ռուսական կողմը չի տրամադրում անհրաժեշտ թույլտվությունները,- գրում է Reuters-ը ՝ վկայակոչելով Siemens Energy-ի հայտարարությունը։ Ընկերությունը նշում է, որ տուրբինի տեղափոխումը կարող է սկսվել անմիջապես։
«Գերմանական իշխանությունները Siemens Energy-ին տրամադրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Ռուսաստան տուրբինի արտահանման համար անցյալ շաբաթվա սկզբին: Գազպրոմը գիտի այդ մասին: Այնուամենայնիվ, Ռուսաստան ներմուծման համար դեռևս բավարար մաքսային փաստաթղթեր չկան: Գազպրոմը, որպես օգտատեր, պետք է տրամադրի դրանք»,- նշել է աղբյուրը:
Գործակալությունը հավելում է, որ տուրբինի տեղափոխման գործընթացը սպասվածից զգալիորեն ավելի բարդ է ստացվել, քանի որ Մոսկվան պահանջում է կոնկրետ փաստաթղթեր ՝ ցույց տալու համար, որ այդ սարքավորումների փոխանցումը չի խախտում պատժամիջոցները։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
