H&M-ը ռուսական շուկայում է 2009 թվականից։ 2022 թվականի մարտին հագուստի խանութների ցանցը հայտարարեց Ռուսաստանում վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների պատճառով։
ABNews
H&M հագուստի խանութների ցանցը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի փակման և ապրանքները մեծ զեղչերով վաճառելու մասին
Լուրեր | 2022/07/18 04:09

H&M Group-ը որոշել է ամբողջությամբ փակել իր բիզնեսը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է հագուստ արտադրողի կայքում։
«Ուշադիր վերլուծությունից հետո մենք անհնար ենք համարում մեր բիզնեսը Ռուսաստանում շարունակել ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Մենք խորապես վշտացած ենք այն հետևանքների համար, որոնց կբախվեն մեր գործընկերները և շատ երախտապարտ ենք նրանց քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար: Բացի այդ, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է H&M Group-ի գործադիր տնօրեն Հելենա Հելմերսոնը:
Ապրանքների լիկվիդացիայի շրջանակներում ցանցը ժամանակավորապես կբացի օֆլայն խանութները։
H&M-ը ռուսական շուկայում է 2009 թվականից։ 2022 թվականի մարտին հագուստի խանութների ցանցը հայտարարեց Ռուսաստանում վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների պատճառով։
H&M-ը ռուսական շուկայում է 2009 թվականից։ 2022 թվականի մարտին հագուստի խանութների ցանցը հայտարարեց Ռուսաստանում վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների պատճառով։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
