ABNews

2023-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է

Լուրեր | 2023/11/27 06:37

2023-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարել է եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը։ Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 810-ով կամ 4.9%-ով: Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել էր 726 056։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը