Հայաստանի 2023-ի ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով Համախառն ներքին արդյունքը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 8,7%-ով։ Բացարձակ թվով կազմում է 9 տրլն 502 մլրդ 778,6 մլն ՀՀ դրամ։ Տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականի թեթևակի անկումից հետո 2021-ից շարունակում է կայուն աճել։ Հայաստանի 2023-ի ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով
Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը նույնպես աճի միտում ունի, այն 2020-ի համեմատ աճել է շուրջ 52%-ով։ 2023-ին ցուցանիշը կազմել է 3 մլն 177 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 11%-ով։ Հայաստանի 2023-ի ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով