Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է հյուրատուն և էկզոտիկ այգի
Լուրեր |
Նորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայրում՝ սահմանամերձ Բերդավանում, հիմնել է էկզոտիկ այգի, որի հարևանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան»։
Էկզոտիկ այգում կողք-կողքի աճում են 56 տեսակի միրգ ու հատապտուղ, ինչպես նաև տարբեր տեսակի բանջարեղեն։
«Բերդավան» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Էրիկ Հախվերդյանը կարողացել է կահավորել հյուրատան երկու նոր սենյակները:
«Մեր գյուղատնտեսության մեջ չեն կիրառվում թունաքիմիկատներ և սիլիտրաներ, ինչպես նաև մարդկային միջամտությունը հասցված է մինիմալի։ Հողի պարարտեցման համար օգտագործում ենք խոտեր. այստեղ կարևոր է այնպիսի բույսեր աճեցնել, որոնք բնական ազոտ են արտադրում։ Այգում աճեցնում եմ կանաչ և կարմիր կիվիներ, ազիմինա, որը բերվել է Հյուսիսային Ամերիկայից։ Այն մանգոյի ու բանանի խառնուրդ է, 6 տարի հետո սկսելու է բերք տալ։
NABU-ի և Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ այգուն կից կառուցեցինք 2 նոր հարմարավետ սենյակ։ Մեր գործունեությունն ամբողջությամբ բնապահպանական է ու ներդրված է շրջանաձև տնտեսության մոդել. թե՛ հյուրերի, թե՛ մեր գործունեության ընթացքում առաջանում է մինիմալ աղբ և հնարավորության դեպքում թափոններն օգտագործվում են 2-րդ անգամ»,- նշել է «Բերդավան» հյուրատան հիմնադիր Էրիկ Հախվերդյանը։
Հյուրատուն են այցելում զբոսաշրջիկներ, գյուղական տուրիզմի սիրահարներ և բոլոր նրանք, ովքեր տարբեր առիթներով գալիս են Բերդավան:
https://youtu.be/T6f9FnKxeuo
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․