Binance-ի հայաստանյան օգտատերերի 70 տոկոսը կշարունակի ներդրումները կրիպտոարժույթներում 2024-ին
Լուրեր |
4 հուլիսի, 2024 թ, Երևան- Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը ներկայացնում է Հայաստանի ներկայացուցիչների հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Binance-ի օգտատերերի 70%-ը նախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում, և միայն 3,8%-ն է հայտնել, որ չի կատարելու ներդրումներ թվային ակտիվներում 2024-ին: Հարցվածների 66%-ը վստահ է՝ կրիպտոարժույթներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության զարգացման համար։
Հարցումն անցկացվել է 2024 թվականի մայիսին, և Հայաստանից հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։ Հարցման նպատակը կրիպտոարժույթների արդյունաբերության հիմնական միտումների, կանխատեսումների և հեռանկարների անկախ և անանուն ուսումնասիրությունն էր՝ ըստ Հայաստանում կրիպտոարժույթների բորսայի օգտատերերի: «Կրիպտոարժույթների աճող ներթափանցումը Հայաստանում վկայում է երկրի նորարարության բարձր ցանկության մասին, որն ապացուցում է նաև տարածաշրջանում կրիպտոարդյունաբերության հետագա զարգացման կարևորությունը։
Binance-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այս միտումներին՝ տրամադրելով հուսալի և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև մեծ ներդրում ունենալով կրիպտոկրթության զարգացման գործում»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:
Հայաստանում Binance-ի օգտատերերի հարցման հիմնական կետերը.
Հարցման մասնակցիների հիմնական կորիզը տղամարդիկ են՝ 89,7%, ընդ որում, 81%-ը 18-ից 45 տարեկաններն են, իսկ 26-ից 35 տարեկան օգտատերերը կազմում են 34%: Հարցվածների 53%-ն ունի բարձրագույն կրթություն, 35%-ը զբաղված է, իսկ 21%-ն ունի սեփական բիզնես: Հարցման մասնակցածների 16%-ն աշխատում է տրանսպորտի և արդյունաբերության բնագավառում, երկրորդ տեղում (14,2%) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներն են և առևտրում ներգրավված է 14%-ը։
Ուշագրավ է, որ 30%-ի համար կրիպտոարժույթները հոբբի են, մինչդեռ 48%-ի համար՝ լրացուցիչ եկամտի աղբյուր: Տեղեկատվության հիմնական աղբյուրը, որից հարցված օգտատերերը իմացել են կրիպտոարժույթի մասին, ինտերնետն է՝ 51%, երկրորդ տեղում ընկերներն են կամ ընտանիքը՝ 24,3%, երրորդում՝ սոցիալական ցանցերն են՝ 14,2%: Youtube-ը դարձել է տեղեկատվության առաջատար աղբյուրը, որից հարցված օգտատերերը տեղեկատվություն են ստանում կրիպտոարժույթների մասին (31,4%), երկրորդ տեղում Telegram-ն է՝ 24,6%, երրորդում՝ Facebook-ը՝ 14%:
Հայ օգտատերերի 45%-ը որոշել է կրիպտոարժույթներ գնել 2022-ից 2023 թվականն ընկած ժամանակահատվածում, և հարցվածների մեծամասնության (30%) համար կրիպտոարժույթներ գնելու պատճառը ներդրումային հեռանկարն է: Անդրադառնալով իրենց կրիպտո ակտիվների օգտագործմանը՝ հարցվածների գրեթե կեսը հավատարիմ է HODL ռազմավարությանը (կրիպտոարժույթներ պահելը՝ չնայած շուկայական տատանումներին), մինչդեռ 18,5%-ն օգտագործում է կրիպտոարժույթները՝ պասիվ եկամուտ ստեղծելու համար: Հարցվածների 45%-ը իր ֆինանսական միջոցների 1%-ից մինչև 20%-ը պահում է կրիպտոարժույթներով, ամբողջ միջոցները կրիպտոարժույթով պահում է միայն 4,4%-ը:
Հարցվածների 35%-ը համաձայն է, որ կրիպտոարժույթների արդյունաբերությունը պետական կարգավորման կարիք ունի, մինչդեռ 34%-ը դեմ է դրան, իսկ 31%-ի համար դա կարևոր չէ: 36%-ը վստահ է, որ կարգավորման շնորհիվ կրիպտոարժույթների շուկան էլ ավելի մեծ աճ կարձանագրի, իսկ 31%-ը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան կդառնա ավելի թափանցիկ և անվտանգ: Հայաստանից Binance-ի հարցված օգտատերերի կեսը կարծում է, որ մինչև տարեվերջ Bitcoin-ի արժեքը տատանվելու է 70-ից մինչև 100 հազար դոլարի սահմանում։
Հետաքրքրականն այն է, որ հարցված հայ օգտատերերի 42,3%-ը երբեք չի օգտվել ավանդական ներդրումային հնարավորություններից (օրինակ՝ գնել բաժնետոմսեր, անշարժ գույքի ներդրումներ), 48,3%-ը կարծում է, որ ժամանակի ընթացքում կրիպտոարժույթով ավանդները կկարողանան փոխարինել ավանդական բանկային ավանդների, 41%-ի կարծիքով, կրիպտոարժույթները առաջիկա 5 տարում կկարողանան ամուր տեղ գրավել համաշխարհային ֆինանսական համակարգում:
Binance-ի մասին
Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26 -
170 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում․ ինչ ուղղությամբ են ծախսվելու գումարները․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/30/ 16:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը