ABNews
ԱՄՆ-ն կոչ է անում «բոլոր երկրներին» դադարեցնել էներգակիրների ներկրումը Ռուսաստանից
Լուրեր | 2022/04/09 05:37

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարսի Կապտուրն ասել է, որ աշխարհի «բոլոր երկրները» պետք է դադարեցնեն ռուսական նավթի, գազի և ածուխի ներկրումը Ուկրաինայում տիրող իրավիճակի պարագայում,- հայտնում է RT-ն։
«Բոլոր երկրները պետք է Ուկրաինային մատակարարեն անհրաժեշտ սպառազինություն և պաշտպանական տեխնիկա։ Պետք է դադարեցնեն ռուսական ածուխի, նավթի և գազի ներկրումը։ Բոլոր երկրները պետք է ավելի ու ավելի սեղմեն պատժամիջոցների պտուտակները»,- ասել է կոնգրեսականը։
Նա նաև նշել է, որ այսպես կոչված ազատ աշխարհը պետք է անհապաղ «համատեղ հակահարված տա» Ռուսաստանին և «հետ մղի չարի հարձակումը» Ուկրաինայի վրա։
Այս շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել , որով ԵՄ-ին կոչ էր անում էմբարգո սահմանել Ռուսաստանից գազի, նավթի, ածուխի և միջուկային վառելիքի մատակարարումների վրա ։Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ուկրաինական իրադարձությունների պատճառով երկիր ռուսական էներգետիկ արտադրանքի ներմուծման արգելքի մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է , որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում ՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։ Երկրի ղեկավարը գործողության նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության։ Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
