Անի Երանյանի նոր, կրեատիվ բիզնեսն ու յուրօրինակ առաջարկը. հայ հայտնիների բիզնեսները ՄԱՍ 1
Լուրեր |
Հայկական շոու բիզնեսում տարածված տենդենց կա, որ դերասանական գործունեությամբ կամ երգարվեստով զբաղվելուց զատ, արտիստը ստեղծում է իր սեփական բիզնեսը, քանի որ այն իր հերթին ապահովում է կայուն ֆինանսական վիճակ:
ABNews.am-ը առաջիկայում Ձեզ է ներկայացնելու հայ հայտնիների հայտնի ու անհայտ բիզնեսները:
Նրանցից առաջինն ԱՄՆ-ում տարիներ առաջ բնակություն հաստատած Անի Երանյանն է, ով ակտիվ է իր սոցիալական հարթակներում, որտեղից էլ պարզ է դառնում, որ նա նորություն ունի:

Սերիալային դերասանուհին դեռ տարիներ առաջ էր ընտրել բիզնես լեդիի աշխատանքը: Այս պահին դերասանուհին ԱՄՆ-ում հանձն է առել միջոցառումների կազմակերպման բիզնեսը ու փորձում է լայն տարածում ձեռք բերել այդ շուկայում. Ըստ ABNews-ի ունեցած տեղեկությունների ''Lemon and love'' միջոցառումների կազմակերպման ընկերությունը պատկանում է Անի Երանյանին: Նկատելի է, որ Լոս Անջելոսում, որտեղ կան հազարավոր հայեր, սա իր հերթին գայթակղիչ առաջարկ է, միևնույն ժամանակ առաջացնում է մփծ վստահություն հիմնադրի ճանաչված լինելու գործոնով պայմանավորված: Բայց թե ինչպիսին կլինի այս կազմակերպության ճակատագիրը, պարզ կլինի որոշ ժամանակ անց:
Նկատելի է, որ Անիի ընկերները իրենք իրենց հերթին գովազդում են վերջինիս նոր բիզնեսը, հաջողություններ ու բարձունքներ մաղթելով:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Անի Երանյանը Հայաստանում ևս բիզնես էր հիմնել`«Երեմյան հոլդինգ»-ը, որը զբաղվում էր PR ակցիաների, համերգների, միջոցառումների, շնորհանդեսների, սեմինարների կազմակերպամբ, տեսահոլովակների և գովազդային հոլովակների նկարահանմամբ, մոնտաժով և այլ աշխատանքներով: Սակայն, կարծես թե այս բիզնեսը, երկար կյանք չունեցավ:
Խոսելով նրա աշխատանքային նոր ճյուղի մասին, չենք կարող չանդրադառնալ նաև դերասանաուհու տարբերվող կերպարի մասին` Անի Երանյանն արտաքնապես կտրուկ փոխվել է:
Նա փոխել է իր սանրվածքը, ինչպես նաև հագուստների ընտրության հարցում ևս ընտրությունն այլ է:
ABNews-ը մեծ հաջողություններ ու հազարավոր միջոցառումներ է մաղթում դերասանուհուն:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.