Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին
Լուրեր |
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է պաշտոնական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, խորհրդական Տիգրան Հովսեփյանը,Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ:Մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունել է դեսպանի այցը Լոռու մարզ:-Հարգելի պարոն դեսպան, մեզ համար շատ կարևոր է հայ-չինական դարավոր բարեկամությունը և բազմաոլորտ համագործակցությունը: Ինչպես գիտեք, դեռևս 2011թ.-ին ՀՀ Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև ստորագրվել է բարեկամական կապերի վերաբերյալ հուշագիր և առևտրատնտեսական համագործակության մասին արձանագրություն: Վանաձոր համայնքն իր հերթին բարեկամական կապեր ունի Ցյուիչ Ժոու քաղաքի հետ: Այս տարիների ընթացքում երկու ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթը ամուր հիմք է հանդիսացել փոխըմբռնման, քաղաքական փոխգործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, օգնել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ,-ասել է մարզի ղեկավարը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ:Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ հմայված է մարզի և Վանաձորի գեղեցկությամբ: Նա իր խոսքում ևս կարևորել է հայ- չինական դարավոր բարեկամությունը, որը հազարամյակների պատմություն ունի.-Թեև մեր պետությունների դիվանագիտական հարաբերությունները 30 տարվա պատմություն ունեն, և այդ հոբելյանը մենք նշում ենք այս տարի, բայց մեր երկրները և ժողովուրդները հազարամյակների բարեկամությամբ են կապված: Մենք համագործակցում ենք առևտրաարդյունաբերության, զբոսաշրջության, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և մեծ ցանկություն ունենք ընդլայնելու համագործակցությունը: Մենք գիտակցում ենք, որ այժմ Հայաստանը գտնվում է դժվարին իրավիճակում: Այսպիսի դժվարին դրության մեջ է եղել նաև Չինաստանը, բայց կարողացել է հաղթահարել և մեծ զարգացում ապրել: Մենք վստահ ենք, որ Հայաստանը նույնպես կկարողանա միասնականության շնորհիվ հաղթահարել ցանկացած դժվարություն և առաջ շարժվել: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է աջակցելու, օգնելու բարեկամ ժողովրդին՝ զարգանալու սեփական երկրի առանձնահատկություններին համապատասխան: Մենք միշտ Հայաստանի կողքին ենք,-ասել է դեսպանը:Կողմերը մասնավորապես անդրադարձել են առևտրաարդյունաբերության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությանը, մասնավորապես կարևորվել է զբոսաշրջային խմբերի ուղղորդումը, կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում ուսանողների և աշակերտների փոխանակումը և այլն:
Նրանք նաև հուշանվերներ են փոխանակել: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09 -
Վրաստանում չեղարկվել է ՀՀ և Ադրբեջանի սահմաններ տանող 60 կմ ճանապարհների կառուցման մրցույթը
2026/03/11/ 16:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը