Ավելին, քան լեզու. աշակերտներն ու ուսուցիչները չինարենի բարձունքն են գրավում Չինարեն հիերոգլիֆները սերտելն ու հնչյունները արտաբերելը մարզում են հիշողությունն ու բարելավում լսողությունը։ Հայաստանում կա 4 դպրոց, որտեղ այս լեզուն պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում է, իսկ ավելի քան 10-ը դպրոցում էլ չինարենը ուսումնասիրում են առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով։