ABNews

Երկօրյա անկումից հետո նավթի գինը կրկին բարձրացել է

Լուրեր | 2022/08/05 04:06

Երկօրյա անկումից հետո նավթի գինը կրկին բարձրացել է
Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գները երկօրյա անկումից հետո սկսեցին աճել: Ժամը 09:24-ի դրությամբ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճում է 0,53%-ով ՝ հասնելով 94,62 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների գինը ՝ 0,75%-ով ՝ հասնելով 89,19 դոլարի։ Միևնույն ժամանակ, Brent տեսակի նավթի գինը հուլիսի 14-ից ի վեր առաջին անգամ իջել է 95 դոլարից մեկ բարելի դիմաց, իսկ WTI ապրանքանիշերը փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ 90 դոլարից էժան են,- գրում է РИА Новости-ն։ Ուրբաթ առավոտյան նավթի գները բարձրանում են երկօրյա անկումից հետո ուղղման շրջանակներում: Այսպես, երկու օրվա ընթացքում Brent տեսակի նավթն էժանացել է 7,02%-ով, WTI-ն ՝ 6,88%-ով։ Նավթի գների անկումը պայմանավորված էր մի շարք պատճառներով. համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիայի առաջացման և Չինաստանում շարունակվող կորոնավիրուսային սահմանափակումների վերաբերյալ մտահոգությունները զգալի ազդեցություն ունեցան։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը