ABNews
Կենդանիների համատարած համարակալման համակարգը կթվայնացվի
Լուրեր | 2022/10/10 13:05

Վերապատրաստված 400 անասնաբույժներն ու պատվաստողներն արդեն պատրաստ են սկսելու Հայաստանում կենդանիների համատարած համարակալումը: Անիփաս համակարգում կներառվի նույնիսկ համարակալված կենդանիների շարժը: Մոտ 800 հազար ականջապիտակ արդեն գնել են, մի քանի օր անց կստանան առաջին խումբը: Ընդհանուր առմամբ Հայաստանում խոշոր եղջերավորների թիվը տատանվում է 600 հազարից 650 հազարի սահմանում: Ծրագիրը մեկնարկել է անցած տարվանից, համարակալումը լինելու է ամբողջովին անվճար: Համարակալումը ձեռնտու է լինելու և անասնապահին և գյուղմթերք վերամշակող ընկերություններին. այն զգալիորեն կարող է ավելացնել նաև վերամշակված կաթնամթերքի, մսամթերքի արտահանումը Կենդանիների հաշվառումից ու համարակալումից հետո անասնատերերը կկարողանան ապահովագրել նաև կենդանիներին, որն էլ հետագայում հնարավոր կլինի գրավադնել բանկում: Այս տարի կհասցնեն համարակալել գլխաքանակի 30 տոկոսը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
