ABNews
Ի՞նչ առաքելություն ունի հայ գիտական հանրույթը դիվանագիտական ճակատում
Լուրեր | 2022/10/13 06:12

Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով ռազմական և դիվանագիտական մակարդակում գրանցած ձեռքբերումներից, ապահովում է դրանց հանրայնացումը, ընկալելիությունը նաև գիտական շրջանակներում, այլ կերպ ասած՝ զբաղված է գիտական լոբբինգով, որը մեծ ազդեցություն է գործում միջազգային գիտական հանրույթի կողմնորոշումների վրա: Իսկ այն դեպքում, երբ մեր գիտական հանրույթի նեղ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները բավարար չափով աշխատանք չեն իրականացնում միջազգային հանրությանը Հայաստանի և Արցախի անխախտելի կարմիր գծերը հնարավոր գործիքներով հասանելի և ընկալելի դարձնելու համար, ապա դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլինի միջազգային գիտական շրջանակների վերաբերմունքն, առհասարակ, հայկականության ֆենոմենի նկատմամբ:
Մենք կարիք ունենք գիտակցելու, որ Հայաստանի Հանրապետության հակառակորդ երկրների փաստացի առավելությունը չընդհատվող հետևողականությունն է և սեփական ազգային շահերն առաջ մղելու կամքն ու պատրաստակամությունը: Գուցե լինեն մարդիկ, և պնդեն, որ դրանք խմբային շահեր են, սակայն անկախ դրանից այդ շահերը ծառայում են նրանց դիրքորոշումների լեգիտիմացմանը բոլոր հնարավոր հարթակներում: Իսկ թե որտեղ ենք մենք այս ամենում՝ ներկա փուլում պատասխան չունեցող հարց է…
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
