Որ դեպքում վարորդը ՃԵԿ խախտման համար կարող է վճարել տուգանքի կեսը. նախարար
Լուրեր |
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ի Կառավարության նիստին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորություն։ Մասնավորապես, առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության խախտման դեպքերում «ra.police.am» ինտերնետային կայքում դիմում է վարչական ակտը իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս։
Բացի այդ, փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման նորմ, որը վերաբերում է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին։ Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը իրեն ծանուցելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված։
Ընդ որում, եթե որոշումը ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորման սահմանված 5 տոկոս արտոնությունից»,- ընդգծեց նախարարը։
Ղազարյանը նշեց նաև, որ ներկայացված խրախուսման նորմը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների վրա, որոնց շրջանակը նախատեսված է նախագծերի փաթեթում։
«Միաժամանակ, վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծի փաթեթով սահմանված է ևս մեկ կարգավորում։ Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույն է Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայումս քննվում են վարչական դատարանի կողմից, ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով նախագծերի ընդունումից հետո այլևս քննվելու են ոստիկանության կողմից»,- ասաց Ղազարյանը։
Նախարարը հավելեց, որ նախագծի փաթեթը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ
2026/02/17/ 17:47 -
Evocabank: Excellence in Travel Segment Innovation
2026/02/17/ 17:36 -
Աշխատանքային միջավայրը ձևավորող 9 միտումներ 2026 թվականին․ տարածք և գաղափարներ
2026/02/17/ 17:06 -
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի դիմումների ընդունումը
2026/02/17/ 16:53 -
Ռազմավարությունն ընդդեմ իրականության․ ճիշտ որոշում կայացնելու պահը բիզնեսում
2026/02/17/ 16:42 -
ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները
2026/02/17/ 15:49 -
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․