5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
Լուրեր |
5․092․062 ՀՀ դրամ․ այսքան է «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա արդյունքը, որը փոխանցվելու է ավելի քան երեք տասնամյակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և նրանց սոցիալական ներառման խթանմամբ զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ին։
Իսկ սեպտեմբեր ամսվա շահառուն Արցախում ստեղծված և այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցն է, որը տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ։ Ի դեպ՝ շահառուի անունն այս անգամ հայտարարվեց աննախադեպ հանդիսավոր պայմաններում՝ «Մի դրամի ուժը 5 տարեկան է» միջոցառման ընթացքում։
IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է,-«Պատահական, բայց նաև շատ խորհրդանշական ստացվեց սեպտեմբեր ամսվա շահառուի ընտրությունը․ «Մի դրամի ուժը» իր հոբելյանական տարեդարձը սեպտեմբերին նշեց ու երբ արդեն պարզ դարձավ, որ ամսվա շահառուն հենց «Մունքն» է, որոշեցինք միջոցառման ժամանակ էլ հայտարարել այդ մասին։
«Մունքի» հետ շատ արդյունավետ համագործակցության փորձ, այդ թվում նաև մեր ֆինանսական գրագիտության արշավի շրջանակներում, արդեն իսկ ունենք։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը, որի նպատակը Լոռու մարզի երիտասարդներին մասնագիտական կրթություն տալն է, շատ կարճ ժամանակ անց ևս ունենալու է լավագույն արդյունքները։ «Մունքն» էլ, «Մի դրամի ուժն» էլ միասնականության ուժի մասին են, և այն մասին, որ անհաղթահարելի ոչինչ չկա, երբ համատեղում ենք մեր ջանքերը»,- եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշում է․ «Մի դրամի ուժի» այս աջակցությունը, ինչպես և նախորդը, ստանում ենք մեզ համար չափազանց կարևոր փուլում և պիտի նշեմ, որ հենց «Մի դրամի ուժն» է առաջիններից մեկը եղել, որ դեռ անցած տարի մեզ իր ձեռքը մեկնեց։
Հայաստանի տարբեր մարզերում այսօր արդեն գործող «Մունքի» երեք մասնաճյուղերում կրթություն է ստանում 200-ից ավելի երիտասարդ և «Մի դրամի ուժի» հետ նոր համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք մեկնարկել նոր ուսումնական տարին ու առաջին անգամ գործարկել մեր «Մասնագիտացում» փուլը, ինչը հնարավորություն կտա Լոռու մարզի ավելի քան 70 երիտասարդների իրենց ծննդավայրում մասնագիտական կրթություն ստանալ։ Սա մեծ տեխնոլոգիական կրթության ներուժ և հեռանկարներ կստեղծի ողջ մարզի համար»,- իր խոսքում նշեց Աշոտ Ավանեսյանը։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․