Ավելի վաղ Handelsblatt թերթը, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը սցենարներ է մշակում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ որպես միջոցառումներից մեկը՝ Գերմանիայի կառավարությունը քննարկում է ռուսական «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունների՝ «Գազպրոմ Գերմանիա» և «Ռոսնեֆտ Դոյչլանդ» ընկերությունների ազգայնացումը։ «Gazprom Germania»-ն միավորում է Եվրոպայում գործող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Gazprom Marketing & Trading Ltd», «Wingas», «Gascade Gastransport», «Astora», «Gazprom NGV Europe» (գազալցակայանների օպերատոր Գերմանիայում և Չեխիայում) և այլն: Գերմանիան ռուսական գազի ամենամեծ գնորդն է, ասվում է ընկերության կայքում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Handelsblatt-ի հրապարակումը, ասել է, որ նույնիսկ «Գազպրոմի» կամ «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունների ազգայնացման հարցի ուսումնասիրությունն անընդունելի է, քանի որ այն «խախտում է բոլոր ենթադրելի և աներևակայելի կանոններն ու օրենքները։
ABNews
«Գազպրոմը» դադարեցնում է մասնակցությունը «Gazprom Germania»-ին և նրա բոլոր ակտիվներին
Լուրեր | 2022/04/01 08:59

Ավելի վաղ Handelsblatt թերթը, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը սցենարներ է մշակում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ որպես միջոցառումներից մեկը՝ Գերմանիայի կառավարությունը քննարկում է ռուսական «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունների՝ «Գազպրոմ Գերմանիա» և «Ռոսնեֆտ Դոյչլանդ» ընկերությունների ազգայնացումը։ «Gazprom Germania»-ն միավորում է Եվրոպայում գործող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Gazprom Marketing & Trading Ltd», «Wingas», «Gascade Gastransport», «Astora», «Gazprom NGV Europe» (գազալցակայանների օպերատոր Գերմանիայում և Չեխիայում) և այլն: Գերմանիան ռուսական գազի ամենամեծ գնորդն է, ասվում է ընկերության կայքում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Handelsblatt-ի հրապարակումը, ասել է, որ նույնիսկ «Գազպրոմի» կամ «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունների ազգայնացման հարցի ուսումնասիրությունն անընդունելի է, քանի որ այն «խախտում է բոլոր ենթադրելի և աներևակայելի կանոններն ու օրենքները։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/23 20:20
Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
1. ԱՄՆ-ն 1.4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերինՄիացյալ Նահանգները 1.4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է փոխանցել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերին:Նպատակը. ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ աջակցությունը կնպաստի սահմանային անվտանգության ամրապնդմանը, անցակետերի թողունակության մեծացմանն ու սահմանապահ զորքերի արդիականացմանը:...

Լուրեր | 2026/10/23 19:19
Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՔննարկվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցըՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերն ու նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շուրջ ընթացող աշխատանքները:ԱՄՆ-ը 1.4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերինՄիացյալ Նահանգները տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավոր...

Լուրեր | 2026/10/23 17:08
Ինչ վիճակում են լրագրողների իրավունքները Հայաստանում. 3-րդ եռամսյակի ամփոփում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Ասուլիսում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել:Ինչու է դա կարևոր. Սա եզակի դրական ցուցանիշ է, քանի որ տարվա առա...

Լուրեր | 2026/10/23 14:54
Հայտնի է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակացույցը
Հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։Ինչու է դա կարևոր. Խորհրդարանական քննարկումները հանձնաժողովներում կմեկնարկեն նոյեմբերի 2-ին, որի բացմանը ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյան...

