VK-ն ցանկանում է իր բիզնեսի մեկ երրորդը վաճառել Չինաստանին
Լուրեր |
Ռուսական ՏՏ հսկան ՝ VK-ն (նախկինում՝ Mail.Ru Group) դիտարկում է իր MY.Games խաղային ստորաբաժանման վաճառքը, որը հոլդինգին ապահովում է իր ընդհանուր եկամտի մեկ երրորդով,- գրում է Коммерсант-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

VK-ն պոտենցիալ գնորդներ է փնտրում Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Մասնավորապես, հաղորդվում է, որ ռուսական հոլդինգն արդեն հանդիպում է ունեցել տեսախաղերի աշխարհի խոշորագույն հրատարակչի՝ Tencent Games չինական ընկերության ներկայացուցիչների հետ։ VK-ի որոշման ամենահավանական պատճառը MY.Games-ի համար բիզնես ռիսկերի նվազեցումն է։
Ընկերությունը մշակում և թողարկում է տեսախաղեր սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների համար գրեթե ամբողջ աշխարհում։ ՏՏ հսկայի խաղային բաժինը գրասենյակներ ունի 12 երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ VK-ն մտավախություն ունի, որ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով MY.Games-ը կարող են պատժամիջոցների ենթարկվել։Հաղորդվում է, որ վաճառքը կարող է լինել պաշտոնական։ Այսինքն, VK-ն նախատեսում է գնորդին փոխանցել միայն իր խաղերի վաճառքի լիցենզիաները, բայց միևնույն ժամանակ պահպանել վերահսկողությունը մշակողների նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Chronicle․ AI-ի հզոր գործիք, թե՞ գաղտնիության նոր սպառնալիք
2026/04/21/ 15:54 -
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
2026/04/21/ 15:21 -
Հայաստանը և Վրաստանը կարող են շահել կապիտալի և զբոսաշրջության հոսքերի վերաբաշխումից․ ԱՄՀ
2026/04/21/ 15:03 -
Համաշխարհային բուրմունքի հայկական արմատներն ու ապագայի տեսլականը․Արտակ Ալեքսանյանի անդրադարձը
2026/04/21/ 14:57 -
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.