ABNews
Ութ ամսվա ընթացքում ԵՄ-ն ռուսական գազը կարողացել է փոխարինել երկու երրորդով․ ֆոն դեր Լեյեն
Լուրեր | 2022/10/19 04:50

Եվրամիությունը սպասվածից շատ ավելի արագ է ազատվում ռուսական գազից կախվածությունից։ Ընդամենը ութ ամսվա ընթացքում եվրոպական երկրները փոխարինող են գտել ռուսական գազի երկու երրորդի համար,- չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այն ժամանակ, երբ մենք առաջին անգամ առաջարկեցինք RePowerEU-ն մարտին, մեծ կախվածություն կար ռուսական գազից: Այն ժամանակ մենք ակնկալում էինք, որ մի քանի տարի կպահանջվի ռուսական գազի փոխարինման համար: Բայց փաստն այն է, որ մեզնից ընդամենը ութ ամիս պահանջվեց փոխարինելու համար երկու երրորդը, այլ կերպ ասած ՝ մենք զգալիորեն արագացրել ենք վերակողմնորոշումը դեպի արտերկրի այլ մատակարարներ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Նա խոստովանեց, որ նման դիվերսիֆիկացիան շատ թանկ է նստել Եվրամիության վրա: Ուստի Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկում է մեծացնել ներդրումները եվրոպական էներգիայի արտադրության մեջ, առաջին հերթին էներգիայի վերականգնվող աղբյուրներում։
2021 թվականին Եվրոպան ներմուծել է 150 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
