Visa-ն հայաստանյան ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցել բաց մրցույթին
Լուրեր |

Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր 2023 թվականի բաց մրցույթին:
Մրցույթի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումներ։
Visa-ից հայտնել են, որ դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն,- գրում է itel.am-ը։
Նշվում է, որ VEI-ի CEMEA տարածաշրջանային մրցույթի շրջանակում այս տարի առաջին անգամ կշնորհվի ռիսկերի եւ անվտանգության ոլորտի համար նախատեսված «Fintechs Innovating in Risk Excellence» կամ «FIIRE» մրցանակը: Visa-ի եւ Emirates NBD-ի այս համատեղ հատուկ մրցանակին կարող են հավակնել խարդախությունների կառավարման, կիբերանվտանգության եւ վարկային ռիսկերի ուղղությամբ մասնագիտացած համաշխարհային ֆինտեխ խաղացողները։ Visa-ի եւ Emirates NBD-ի ներկայացուցիչների համատեղ գնահատումից հետո հաղթող ֆինտեխ ընկերությունը կստանա $25,000 մրցանակ եւ տարածաշրջանում առաջատար բանկ հանդիսացող Emirates NBD-ի հետ աշխատելու հնարավորություն։
Հայկական ստարտափների համար VEI մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է։
Մանրամասները հասանելի են հղումով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մանրէաբանական շեղումներ՝ «Սիս-Ալպ» ընկերության արտադրանքում
2025/08/28/ 10:00 -
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին
2025/08/28/ 09:38 -
Կան զոհեր և տուժածներ․ հարձակումներ Կիևի վրա
2025/08/28/ 09:30 -
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
2025/08/28/ 09:15 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2025/08/28/ 09:00 -
Տոկիոն ռեկորդ է սահմանել անընդմեջ ծայրահեղ շոգ օրերի քանակով
2025/08/28/ 08:56 -
Օգոստոսի 27-ի բիզնես լուրերը
2025/08/27/ 22:00 -
Google-ին տուգանել է ավելի քան 7 միլիոն ռուբլով
2025/08/27/ 21:35 -
Հրդեհ է բռնկվել «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ
2025/08/27/ 20:25 -
ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար
2025/08/27/ 20:22
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2025Թ.

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐՄՈՒԾՈՂԻՑ՝ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ. «ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ»
