Apple-ը թարմացված AirPods Pro 2 կթողարկի՝ USB-C միակցիչով
Լուրեր |
Այս տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում Apple-ը կարող է թողարկել թարմացված AirPods Pro 2 ականջակալ: Ի տարբերություն անցյալ տարի ներկայացված մոդելի, որն ունի իր ֆիրմային Lightning միակցիչը, այս մեկը, ամենայն հավանականությամբ, կունենա USB-C միակցիչ: Նման կանխատեսում է արել TF Securities-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։
Ինչպես տեղեկացնում է GMSarena.com-ը, ընկերությունը վերջերս թողարկել է iOS 16.4-ի նախնական տարբերակը, որում ևս նոր AirPods-ի մասին հիշատակում կա՝ մոդելի A3048 կոդով և AirPods-ի համար նոր պատյանով (մոդել A2968):
Ըստ Մինգ-Չի Կուոյի՝ խոսքը կարող է լինել AirPods Pro 2 ականջակալի նոր տարբերակի մասին՝ USB-C պորտով։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք դա կլինի անցյալ տարի թողարկված նույն AirPods Pro 2-ը, պարզապես USB-C միակցիչով, թե դա կլինի ամբողջովին նոր մոդել՝ ապարատային լրացուցիչ բարելավումներով:
Հիշեցնենք, որ իր նոր սարքերում Apple-ն արդեն իսկ հրաժարվում է իր սեփական Lightning միակցիչից՝ հօգուտ USB-C-ի: iPhone 15 սմարթֆոնների նոր շարքում, որը սպասվում է այս տարվա վերջին, արդեն կկիրառվի USB-C միակցիչ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․